Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ձգտում է բարելավել իր թվային գործիքները, մասնավորապես՝ ընդլայնել և կատարելագործել իր Էլեկտրոնային հարթակը (E-Platform) կոռուպցիայի բացահայտման և կանխարգելման համար: Հարթակը, որը ներկայումս ներառում է գույքի, եկամուտների, ծախսերի և փոխկապակցված անձանց հայտարարագրման համակարգը, կընդլայնվի՝ ներառելով նոր մոդուլներ բարեվարքության ստուգումների, նվերների գրանցման, կառավարման, քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման և արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման միջոցով իրականացվող բարդ ավտոմատացված վերլուծության համար:
Հանձնաժողովի թվային պրոդուկտները բարելավելու գործում աջակցում է Հայաստանի Տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏՀԳ)։ Այս գործունեության շրջանակներում փնտրվում է փորձառու թվային պրոդուկտի/ծառայության պատասխանատու, ով կնպաստի հանձնաժողովի թվային պրոդուկտների շարունակական զարգացմանը:
Տվյալ պաշտոնում դուք կհանդիսանաք պրոդուկտի/ծառայության պատասխանատու թվային գույքի հայտարարագրման հարթակի համար, կփաստաթղթավորեք օգտատերերի կարիքները՝ ներկայացնելով օգտատերերի և շահառուների առաջարկները գործող համակարգի և նոր գործառույթների վերաբերյալ:
Աշխատանքի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ անցնելով հղումներով՝ http://surl.li/ljsgwt, http://surl.li/wnrevz:
Դիմելու համար ինքնակենսագրությունն կարող եք ուղարկել hr@isaa.am էլեկտրոնային հասցեին
Դիմելու վերջնաժամկետ՝ նոյեմբերի 15: