Արհեստական բանականությունը կազմակերպություններում. Գաղափարից դեպի իրականացում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցները 2026 թվականի ապրիլի 20-ից 23-ը մասնակցել են «Բիզնես և Կրթություն Ասոցիացիայի» կողմից կազմակերպված «Արհեստական բանականությունը կազմակերպություններում» քառօրյա ինտենսիվ վերապատրաստմանը: Վերապատրաստման նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) արդի հնարավորություններին և համատեղ մշակել գործնական լուծումներ՝ ուղղված աշխատանքային գործընթացների թվայնացմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Դասընթացի առաջին փուլում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ԱԲ համակարգերի աշխատանքի մեխանիզմներին, գեներատիվ մոդելների կառուցվածքին և դրանց կիրառելիության սահմանափակումներին։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են նաև արհեստական բանականության կիրառման լայն հնարավորություններին՝ տեքստերի և տվյալների վերլուծությանը, մուլտիմեդիա բովանդակության գեներացմանը, փաստաթղթերի ուսումնասիրությանը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև պաշտոնական հաղորդակցության և արդյունավետ հրահանգների (prompt) ձևակերպման հիմնական սկզբունքներին։
Դասընթացի գործնական հատվածում մասնակիցները մասնակցել են աշխատանքային առաջադրանքների մշակմանը, որի ընթացքում իրականացվել է նաև ընթացիկ գործընթացների քարտեզագրում։

Scroll to Top