Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցները նոյեմբերի 9-ին և 10-ին Հոլիդեյ ԻՆՆ Էքսպրես հյուրանոցում մասնակցել են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող “Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին” ծրագրի՝ «Առաջնորդության հմտությունների ու կարողությունների զարգացում և կատարելագործում» թեմայով վերապատրաստման դասընթացին։
«Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Կառավարությանը՝ ապահովելու դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում նախաձեռնված բարեփոխումների արդյունավետ իրականացումը։
Վերապատրաստման ծրագիրը նախատեսված էր շահառու հաստատությունների ղեկավար կազմի, մասնավորապես, բաժինների, վարչությունների պետերի և այլ կառավարիչների համար։
Աշխատաժողովի հիմնական նպատակն էր բարելավելու և կատարելագործելու արդարադատության ոլորտի աշխատակիցների առաջնորդության հմտություններն ու կարողությունները։ Վերապատրաստման ծրագիրը թիրախավորել էր հստակ ուղղություններ, որոնք հրամայական են կառավարիչների և թիմերի ղեկավարների համար, զուգահեռներ են անցկացվել առաջնորդության և կառավարչության միջև՝ բարելավելու աշխատակիցների հմտություններն ու վարքագիծը: Մասնակիցները ծանոթացել են առաջնորդության արդի լավագույն փորձին, ժամանակակից գործիքներին ու մեթոդաբանությանը:
Վերապատրաստման շրջանակում հիմնական շեշտը դրվել է թիմերը ղեկավարելու, դերային մոդելավորման, աշխատակիցների ներգրավման, ներուժի, ապագա տաղանդների և հիմնական տաղանդները պահպանելու գործիքների բացահայտման վրա:
Աշխատաժողովի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր: