Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձը միաժամանակ չի կարող ստանձնել համայնքի ավագանու անդամի լիազորություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Տիգրանուհի Խալաֆյան հարցուպատասխանի ձևաչափով ներկայացնում է մանրամասներ հանրային ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների վերաբերյալ:

Ինչպե՞ս է իրականացվում հանրային ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների խախտման /շահերի բախման դեպքերի ուսումնասիրությունը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչությունը Հանձնաժողով հասցեագրված դիմումների, ինչպես նաև մեդիա հրապարակումների պարբերական մշտադիտարկումների արդյունքում հայտնի դարձած անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, շահերի բախման դեպքերի վերաբերյալ իրականացնում է նախնական ուսումնասիրություն` պարզելու առերևույթ խախտման առկայությունը և գնահատելու վարույթ հարուցելու հիմքերը: Վարույթի արդյունքում խախտման կամ դեպքի վերաբերյալ ընդունվում է եզրակացություն: Եզրակացٳթյٳնը սահմանված ժամկետٳմ ٳղարկվٳմ է դիմողին, բարձրաստիճան պաշտոնատար անձին և նրա վերադասին (առկայٳթյան դեպքٳմ):

Անհամատեղելիٳթյան պահանջների խախտման մասին եզրակացٳթյٳնը, այդ առնչٳթյամբ վարٳյթի փաստաթղթերն ու նյٳթերը ٳղարկվٳմ են բարձրաստիճան պաշտոնատար անձի կողﬕց անհամատեղելիٳթյան պահանջների խախտման հիմքով նրա լիազորٳթյٳնները դադարեցնելٳ հարցը քննելٳ իրավասٳթյٳն ٳնեցող մարﬕններ: Այլ սահմանափակٳﬓերի կամ շահերի բախման իրավիճակի առկայٳթյան դեպքٳմ Հանձնաժողոﬖ իրավասٳ մարﬓին կամ վերադաս անձին առաջարկٳմ է կարգապահական պատասխանատվٳթյան ենթարկել բարձրաստիճան պաշտոնատար անձին, եթե նրա արարքٳմ առկա չեն վարչական իրավախախտման կամ հանցագործٳթյան հատկանիշներ: Հանցագործության առերևույթ հատկանիշների առկայության դեպքում վարույթի նյութերն անհապաղ ուղարկում են գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

Հանձնաժողովը կարող է առաջարկել նաև ձեռնարկել խախտման հետևանքների կամ իրավիճակի չեզոքացմանն ٳղղված այլ քայլեր:

Հարկ է նշել, որ հանրային ծառայողների Վարքագծի տիպային կանոնները և պետական պաշտոն զբաղեցնող անձանց Վարքագծի կանոնագիրքը դեռևս հաստատված չեն Հանձնաժողովի կողմից, ներկայումս գտնվում են մշակման փուլում, ինչի պատճառով վարքագծի կանոնների խախտման հիմքով վարույթներ հարուցելու հնարավորություն առայժմ չկա:

-Ո՞ր պաշտոնատար անձանց վրա են տարածվում նշված  պահանջները:

Նշված սահմանափակումները վերաբերելի են բոլոր հանրային ծառայողներինայսինքն՝ պետական ծառայությանհամայքնային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող անձանցԱյդուհանդերձ Հանձնաժողովի քննության տիրույթում են՝

– պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ դիմումները,

– պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումները:

Պետական ծառայության առանձին տեսակների և համայնքային ծառայության համար ստեղծվում են էթիկայի առանձին հանձնաժողովներ, որոնք հետևում են հանրային ծառայողների բարեվարքության պահանջների պահպանմանը:

-Որո՞նք են հանրային ծառայողներին ներկայացվող անհամատեղելիության պահանջները և որո՞նք են դրանց վերաբերյալ առավել հաճախ ստացվող հարցումները:

Անհամատեղելիության պահանջների սահմանման նպատակը հանրային ծառայողներին ուղղորդելն է՝ պատկերացում տալու համար, թե հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողերը ինչ գործունեություն կարող են ծավալել պաշտոնավարման հետ համատեղ: Վերջիններս, օրենքի իմաստով, չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Հանրային ծառայողների կողմից Հանձնաժողովին հասցեագրված հարցումները հիմնականում վերաբերում են հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ այլ գործունեությամբ զբաղվելուն: Մասնավորապես՝

– արդյո՞ք կարող է հանրային ծառայողը կատարել վճարովի աշխատանք միջազգային կամ տեղական հասարակական կազմակերպությունում կամ ներգրավվել որպես փորձագետ,

 կատարել վճարովի աշխատանք գիտակրթական հիմնադրամում կամ հաստատությունում,

– հոդվածներ հրապարակել տեղական կամ միջազգային պարբերականներում,

– համատեղել քաղաքացիական ծառայության պաշտոնը համայնքային պաշտոնի հետ և այլն:

Հանրային ծառայողներին նման իրավիճակներում կողմորոշելու համար, հարկ է նշել, որ եթե որոշակի գործունեություն անմիջականորեն չի բխում տվյալ հանրային ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված լիազորություններից, ավելին՝ նախատեսում է դրա դիմաց եկամտի ստացում, ապա անհամատեղելիության պահանջների պահպանման խնդիր է առաջանում: Այսպես օրինակ՝ քաղաքացիական ծառայողի կողմից տեղական կամ միջազգային պարբերականներում հոդվածների հրապարակումը չի բխում քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից, հետևապես՝ հանդիսանում է վճարովի այլ աշխատանք, որն արգելված է «Հանրային ծառայության մասին» օրենքով: Կամ օրինակ՝ որևէ պետական մարմնում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձը միաժամանակ չի կարող ստանձնել համայնքի ավագանու անդամի լիազորություններ, քանի որ ավագանու պաշտոնը համայնքային քաղաքական պաշտոն է, մինչդեռ քաղաքացիական ծառայությունը ենթադրում է քաղաքական չեզոքություն, ինչպես նաև քաղաքացիական ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում:

Հանձնաժողովում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ մի քանի թվային տվյալներ՝

Անհամատեղելիության պահանջների և շահերի բախման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից նախորդ տարում ուսումնասիրվել է ընդհանուր առմամբ 45 դիմում և մեդիա հրապարակում:

Արդյունքում՝ անհամատեղելիության պահանջների վերաբերյալ տրամադրվել է 10 պաշտոնական պարզաբանում, որոնք հիմնականում վերաբերել են հանրային պաշտոնին զուգահեռ այլ վճարովի աշխատանքների կատարմանը կամ որևէ այլ հանրային կամ համայնքային պաշտոն զբաղեցնելուն:

3 գործի հիման վրա հարուցվել է անհամատեղելիության վարույթ, որոնցից մեկը՝ մարզպետի, մեկը՝ համայնքի ղեկավարի, իսկ մյուսը՝ դատավորի նկատմամբ։ Դատավորի նկատմամբ անհամատեղելիության պահանջների խախտման եզրակացության հիման վրա դադարեցվել են նրա լիազորությունները։ Նշված վարույթների հիմքում եղել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնին զուգահեռ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը։

Scroll to Top