2023 թվականի հունիսի 12-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) ամփոփել է առաջին անգամ հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի գործարկմամբ ներկայացված տարեկան հայտարարագրերը: Համաձայն հայտարարագրման էլեկտրոնային համակարգում գրանցված տվյալների՝ 2022 թվականի տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ուներ 14227 հայտարարատու, այդ թվում՝ 5991 պաշտոնատար անձ և 8236 ընտանիքի անդամ: Նշվածներից 2780-ը հայտարարագիր չեն ներկայացրել, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնող անձինք՝ 370, նրանց ընտանիքի անդամներ՝ 1001, պետական կառավարման այլ մարմիններում պաշտոն զբաղեցնող անձինք՝ 218 և նրանց ընտանիքի անդամներ՝ 1191: Հայտարարագրերի չներկայացման հիմնական պատճառը ծանուցումների հետ կապված խնդիրներն են: Հայտարարագրման նոր համակարգի գործարկման ընթացքում արձանագրվել են նաև տեխնիկական և բովանդակային թերություններ, որոնք քարտեզագրվել են Հանձնաժողովի կողմից՝ առաջիկայում դրանք շտկելու նպատակով: Հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը, որպես տեխնիկական առաջադրանք, հիմնվում է հիմնականում ժամանակակից տեխնոլոգիաների կողմից տրված հնարավորությունների, մասնավորապես՝ արհեստական բանականության կիրառման վրա։ Այս առումով Հանձնաժողովը ֆիզիկական և տեխնիկական հնարավորությունների տեսանկյունից ուսումնասիրել է արդեն գոյություն ունեցող նմանատիպ համակարգերը` տվյալների արդյունավետ հավաքագրման, պետության կողմից քաղաքացու վերաբերյալ հավաքագրված տվյալների անվտանգության և անհատական տվյալների պաշտպանության, հաշվետվությունների և տեղեկությունների արդյունքների ստացման առումով: Առանձին թերություններ հնարավորինս սեղմ ժամկետում լուծում են ստացել համակարգը սպասարկող ընկերության կողմից: Թերությունները հիմնականում վերաբերել են համակարգ մուտք գործելուն, հայտարարագրերի լրացման և ներկայացման գործընթացին, նախկին համակարգից չտեղափոխված կրկնվող էլեկտրոնային փոստի հասցեներին: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ բոլոր այն հայտարարատուների նկատմամբ, որոնց մասով համակարգը հավաստում է, որ ստացել են ծանուցումներ, պահանջվող հայտարարագրերը չներկայացնելու դեպքում կիրականացվեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքով նախատեսված գործողություններ:

Արհեստական բանականությունը փոխում է աշխարհը` աննախադեպ հնարավորություններ և մարտահրավերներ ստեղծելով մարդկային քաղաքակրթության համար։ Մոտեցումները տարբեր են, բայց բոլոր երկրները ցանկանում են հասկանալ` ի՞նչ հեռանկար է սպասվում։ Հայաստանի իշխանությունները որոշել են այն կիրառել երկրի համար կարևոր մի ոլորտում։

Ավելին՝ հղում https://www.facebook.com/amerikayidzayn/videos/1432904390800960

Scroll to Top