Հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2022 թվականի տարեկան հայտարարագրերի՝ օրենքով սահմանված ժամկետներում հրապարակումն ապահովելու ընթացքում հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի՝ 2023 թվականին առաջին անգամ գործարկմամբ պայմանավորված, հնարավոր տեխնիկական և անվտանգային խնդիրները շտկելու նպատակով համակարգը նախագծող ընկերության կողմից համապատասխան աշխատանքների իրականացման համար 2023 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 14:00-16:00, համակարգն անհասանելի կլինի, որից հետո մեկօրյա ժամկետում նոր համակարգով ներկայացված հայտարարագրերը կսինխրոնիզացվեն հայտարարագրերի հրապարակային ռեեստրում, և կապահովվի դրանց հանրային հասանելիությունը:
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի մայիսի 18-ին այդ նպատակով Հանձնաժողովում կազմակերպվել էր «Հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հանրային հատվածի տեխնիկական հնարավորությունները» թեմայով աշխատանքային քննարկում լրագրողների հետ: