2022 թվականի տարեկան հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանց վերաբերյալ

Հանձնաժողովը տեղեկացնում էոր 2022 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման ամփոփումից հետո պատշաճ ծանուցված և վերոնշյալ հայտարարագրերը սահմանված ժամկետում չներկայացրած թվով 19 պաշտոնատար անձանց վերաբերյալ սկսվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված գործողություններայդ թվում՝ Դատախազության՝ թվով 1, Քննչական կոմիտեի՝ թվով 1, Պետական եկամուտների կոմիտեի՝ թվով 2, համայնքապետարանների՝ թվով 15 պաշտոնատար անձանց վերաբերյալ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերոնշյալ գործողությունների ավարտից հետո համապատասխան վարույթների վերաբերյալ որոշումները կհրապարակվեն Հանձնաժողովի պաշտոնական կայքի «Որոշումներ» բաժնում: 

Scroll to Top