Փոփոխվել են հայտարարատուների գաղտնաբառերը
Անվտանգության և տեխնիկական նկատառումներից ելնելով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրման համակարգում կատարվել է թարմացում: Այս հանգամանքով պայմանավորված՝ հայտարարատու անձանց գաղտնաբառերը փոխվել են: Սույնով հայտնում ենք, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձինք կարող են մուտք գործել հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգ իրենց էլեկտրոնային փոստին ուղարկված նոր գաղտնաբառով։ Խնդրում ենք ստուգել նաև spam պանակը: Հայտարարատուներին առաջարկում ենք հետևել declarations@cpcarmenia.am էլեկտրոնային փոստից Ձեր փոստին ուղարկված վերջին հաղորդագրությանը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովը պետական կառավարման համակարգի մարմիններին ուղարկել է գրություն, որ սույն տեղեկատվությունը տրամադրվի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց:









