Anna

Ավարտվեցին «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ուղեցույցի կիրառման» թեմայով վերապատրաստման պիլոտային դասընթացները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման III ծրագրի շրջանակներում «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի գործընկերների հետ համագործակցությամբ սույն թվականի փետրվարի 20-ին, 21-ին և 28-ին իրականացրեց պետական երեք գերատեսչությունների ներկայացուցիչների վերապատրաստում՝ «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ուղեցույցի կիրառման» թեմայով: Վերապատրաստումների ընթացքում որպես բանախոսներ հանդես եկան Եվրոպայի խորհրդի փորձագետ Արա Ղազարյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների բարեվարքության հարցերով կազմակերպիչներ, ովքեր Հանձնաժողովի կողմից նախկինում իրականացված վերապատրաստումների արդյունքում ընտրվել էին որպես վերապատրաստողներ: Եռօրյա վերապատրաստումներին մասնակցեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության շուրջ 60 աշխատակիցներ: Մասնակիցները ծանոթացան Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ուղեցույցին, քննարկվեցին շահերի բախմանը, նվերների ընդունման սահմանափակումներին, քաղաքական զսպվածությանը, մասնավոր կյանքում հանրային ծառայողների վարքագծին վերաբերելի կանոններ, նաև պրակտիկ օրինակներ մասնակից գերատեսչությունների պրակտիկայից և Հանձնաժողովի փորձից:

«Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ» թեմայով աշխատանքային քննարկում Ազգային ժողովում

2024 թվականի փետրվարի 26-ին, պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Ազգային ժողովի հայտարարատու պաշտոնատար անձանց հետ կազմակերպվեց  «Հայտարարագրման

Ի գիտություն հայտարարատուների

Հանձնաժողովը տեղեկացնում է բոլոր հայտարարատուներին, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգ (այսուհետ՝ Համակարգ) մուտք գործելու համար օգտանունն ու գաղտնաբառը Համակարգից ինքնաշխատ եղանակով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 01.02.2024-20.02.2024-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը հունվարի 31-ին հյուրընկալվել էր Առաջին լրատվական ալիքին: Հարցազրույցի ընթացքում Մ. Գալստյանը անդրադարձել

Հետազոտական-վերլուծական կարողությունների զարգացման 7-օրյա դպրոց ԿԿՀ-ում

2024 թվականի փետրվարի 13-ից 23-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ԱՄՆ ՄԶԳ «Բարեվարքություն Հայաստան» ծրագրի աջակցությամբ Հանձնաժողովի աշխատակիցների համար կազմակերպվել է հետազոտական-վերլուծական

Հանձնաժողովն ավարտել է հայտարարագրման գործընթացի խորհրդատուների քառօրյա վերապատրաստման դասընթացը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի գործընկերների աջակցությամբ, անցկացրեց «Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ» խորագրով քառօրյա վերապատրաստման

2024 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնի Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանել է Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների,

Հանձնաժողովը մեկնարկել է հայտարարագրման գործընթացի խորհրդատուների քառօրյա վերապատրաստման դասընթացը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի գործընկերների աջակցությամբ, մեկնարկել է «Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ» խորագրով քառօրյա

Հայտարարություն

2024 թվականի փետրվարի 23-ին, ժամը 10:00 տեղի կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի լրամշակված օրակարգը հասանելի է հղումով: Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև

8 of 69
Scroll to Top