Anna

Հայտարարություն

2024 թվականի մայիսի 10-ին, ժամը 14:00 տեղի կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի լրամշակված օրակարգը հասանելի է հղումով: Նիստին մասնակցելու համար […]

«Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառում

2024 թվականի մայիսի 7-ին Անի Պլազա հյուրանոցում, կայացել է «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» Եվրոպական միության Թվինինգ ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) արդյունքների ներկայացման միջոցառումը: Միջոցառմանը մասնակցել են  բարձրաստիճան հյուրեր Ծրագիրն իրականացնող ԵՄ անդամ պետություններից՝ Գերմանիայից, Լատվիայից, ինչպես նաև պաշտոնատար անձինք ՀՀ կառավարությունից, Եվրոպական միության պատվիրակությունից, Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից և միջազգային ու տեղական կազմակերպություններից: Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունիսի 1-ին և ավարտվում է 2024թ. մայիսի 31-ին: Այն ֆինանսավորվել է ԵՄ կողմից:  Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից, որոնցից 3-ի շահառուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝Հանձնաժողով) է, 1-ինը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Ծրագրի ընդհանուր նպատակն է եղել խթանել Հայաստանի պետական հատվածում բարեվարքության տարածումը և կոռուպցիայի կանխարգելումը: Որպես հատուկ նպատակ ծրագիրն ուղղված է եղել աջակցելու կոռուպցիայի դեմ պայքարի (բարեվարքության) ոլորտում կրթական ծրագրերի և հանրային իրազեկման միջոցառումների իրականացմանը և ինստիտուցիոնալ կարողություննների զարգացմանը՝ ստեղծելու կոռուպցիայի կանխարգելման միջավայր, ինչպես նաև նպաստելու Հակակոռուպցիոն ռազմավարության գործողությունների  իրականացմանը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող, շահառու պետության ծրագրի ղեկավար Մարիամ Գալստյանը, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Գերմանիայի Ներքին Գործերի դաշնային նախարարության պետքարտուղար Յոհան Սաթոֆը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, Լատվիայի Հանրապետության արդարադատության նախարարության ծրագրերի պլանավորման և իրականացման բաժնի պետ Ուլդիս Կարկլևալքսը:

Մարիամ Գալստյանի հարցազրույցը Factor TV-ին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը «Factor TV»-ի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ

Մամուլում տեղ գտած հրապարակման հերքում

Սույն թվականի ապրիլի 18-ն «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակվել է  «ՔՊ-ական քաղաքապետի դեպքում` վարչական վարույթ, ոչ ՔՊ-ականի` Մամիկոն Ասլանյանի դեպքում` քրգործ,

Տեղի է ունեցել «Բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտը խնդիրները և բարեփոխման հեռանկարները» խորագրով միջգերատեսչական աշխատաժողով-քննարկում

Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա գործողությունների ծրագրով նախատեսվել է բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի կատարելագործումը, իսկ որպես թիրախային

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 18.03.2024-05.04.2024-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամներ Մարիամ Գալստյանը և Լիլիթ Ալեքսանյանը Ստրասբուրգում մասնակցել են Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար

Հանձնաժողովը հյուրընկալել է Աբովյան քաղաքի N2 հիմնական դպրոցի աշակերտներին

Ապրիլի 5-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակներում այս անգամ հյուրընկալել է Աբովյան քաղաքի

Հանձնաժողովը հյուրընկալել է Արմավիրի մարզի «Բաղրամյանի (Վաղարշապատի տ/շ ) միջնակարգ դպրոց»-ի աշակերտներին

Կոռուպցիայի կանխարգելման Հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) առողջ հասարակության ձևավորման և զարգացման գործում կարևորում է կրթական համակարգի բոլոր մակարդակներում հակակոռուպցիոն կրթական ծրագրերի

5 of 69
Scroll to Top