Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչություն

Author
Աննա Մանուկյան
Վարչության պետ
Գործառույթներ

Վարչությունն իր խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1)մշակում է ուսումնական հաստատություններում կոռուպցիայի և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր.
2)համապատասխան կրթական ծրագրերի իրականացման նպատակով` մշակում է ուղեցույցներ, ուսումնաօժանդակ նյութեր, պարբերական խորհրդատվական զեկույցներ, իրականացնում վերապատրաստումներ մանկավարժների շրջանում.
3)Հանձնաժողովի մասնագիտական ստորաբաժանումների հետ համագործակցությամբ մշակում է պետական պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների վերապատրաստումների տարեկան ծրագիրը, ժամանակացույցը և ներկայացնում է Հանձնաժողովի հաստատմանը.
4)Հանձնաժողովի մասնագիտական ստորաբաժանումների հետ համագործակցությամբ իրականացնում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում հայտարարագրերի լրացման, հայտարարագրման համակարգի վերաբերյալ դասընթացներ.
5)Հանձնաժողովի մասնագիտական ստորաբաժանումների հետ համագործակցությամբ մշակում է շահերի բախման վերաբերյալ վերապատրաստման կրթական ծրագիրը, համակարգում է դրա իրականացումը.
6)մշակում է կոռուպցիայի կանխարգելման ոլորտում հանրային իրազեկման և հաղորդակցության ռազմավարությունը, դրա իրականացման գործողություների ծրագիրը և ներկայացնում է Հանձնաժողովի հաստատմանը.
7)ապահովում է կոռուպցիայի կանխարգելման ոլորտում հանրային իրազեկման և հաղորդակցության ռազմավարության, դրա իրականացման գործողությունների ծրագրի կիրարկման համակարգումը…
Ավելին՝ Կանոնադրությունում:

Վարչության գործունեությունը համակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, նախագահի պարտականությունները կատարող՝ Մարիամ Գալստյանը:

Կանոնադրություն
Scroll to Top