Հայտարարագրերի վերլուծության վարչություն
Վարչությունն իր խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1)հայտարարագրման գործընթացի կանոնակարգումը.
2)հայտարարագրման էլեկտրոնային համակարգի բնականոն գործունեությունն ապահովումը, համակարգի արդիականացումը․
3)«Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի իմաստով հայտարարատու պաշտոնատար անձանց (այսուհետ միասին՝ հայտարարատուներ) հայտարարագրերի ռեեստրի վարումը.
4)հայտարարագրերի հրապարակման, ինչպես նաև արխիվացման գործընթացի ապահովումը.
5)հայտարարագիր ներկայացնելու պարտականության վերաբերյալ պատշաճ ծանուցումը.
6)հայտարարագրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով՝ հայտարարատուներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելը, ինչպես նաև հայտարարագրերի լրացման ուղեցույցը մշակելը.
7)հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմումների հիման վրա համապատասխան հայտարարագրերում ուղղում կատարելու գործընթացի ապահովումը․
8)հայտարարագրերի ստուգումը և վերլուծությունը…
Ավելին՝ Կանոնադրությունում:
Վարչության գործունեությունը համակարգում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ՝ Լիլիթ Ալեքսանյանը և Արամայիս Փաշինյանը: