Սույն թվականի հունիսի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակվել է «Սուրեն Պապիկյանի կնոջ հայտարարգրի առեղծվածը. ո՞վ է «դեմ» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում» վերտառությամբ հրապարակում՝ https://armlur.am/1373747/, որտեղ նշվում է, թե ինչո՞ւ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը շրջանցել օրենքը և զբաղեցրել նախագահի պաշտոնը…
Թեպետ, վերոգրյալի վերաբերյալ Մարիամ Գալստյանը հարցազրույցի ընթացքում տվել է պարզաբանում, սակայն հրապարակման նախաբանը կարող է թյուրընկալում առաջացնել, ուստի՝ հարկ ենք համարում նշել, որ Հանձնաժողովի նախագահի պարտականություններն անցնում են Հանձնաժողովի տարիքով ավագ անդամին, սակայն վերջինիս ինքնաբացարկի ներկայացման պատճառով անցել է հաջորդ տարիքով ավագ անդամին՝ Մարիամ Գալստյանին, որի վերաբերյալ առկա է նաև համապատասխան նիստի գրավոր արձանագրությունը:
Եվս մեկ անգամ, կոչ ենք անում ԶԼՄ ներկայացուցիչներին՝ իրենց գործունեության ընթացքում Հանձնաժողովի վերաբերյալ հրապարակումներ կատարելիս տեղեկատվության պակասի դեպքում նախապես դիմել Հանձնաժողովին՝ այդպիսով զերծ մնալով փաստերի խեղաթյուրումից և Հանձնաժողովի վերաբերյալ տարընկալումներ առաջացնող, չճշտված տեղեկություններ հրապարակելուց: