Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ սկսել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար կրթական առցանց հարթակի կառուցումը: Կրթական հարթակը կծառայի որպես Հանձնաժողովի կրթական գործառույթի ապահովման գործիք՝ տրամադրելով բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ կրթական մոդուլների, թվային գրադարանի, կրթական ինտերակտիվ լուծումների հասանելիություն:
Հետաքրքրված և սահմանված չափանիշներին համապատասխանող փորձագետներին հրավիրում ենք մասնակցելու հայտարարված մրցույթին՝ ներկայացնելով իրենց առաջարկները։ Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի հունիսի 20-ն է։
Հայտերի ներկայացման պահանջներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/rfJsd: