Մշակվել է նվերների թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվական կարծիքի տրամադրման մեթոդական ուղեցույցը

Հանձնաժողովի կողմից մշակվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացված նվերների թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվության տրամադրման մեթոդական ուղեցույցըՈւղեցույցը մեթոդական փաստաթուղթ է, որը նպատակ ունի պարզեցնելու նվերների թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվության ստացման և տրամադրման գործընթացը՝ ապահովելով նվերների ընդունման կարգավորումների պատշաճ կիրարկումը:

Ուղեցույցը կարող է կիրառվել հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից, ինչպես նաև բարեվարքության հարցերով կազմակերպիչների և օրենքով սահմանված Էթիկայի հանձնաժողովների կողմից՝ օրենքով սահմանված դեպքերում նվերների թույլատրելիության և իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ հանրային ծառայողներին և համապատասխան հանրային պաշտոն զբաղեցնող անձանց խորհրդատվություն տրամադրելիս:

Scroll to Top