Նարեկ Համբարձումյան

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2000-2004թթ․ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ,
2006-2008թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա՝ քրեաիրավական մասնագիտացմամբ։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2019թ․ նոյեմբերից մինչև 2023թ. նոյեմբեր – Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ,
2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության  հատկապես կարևոր գործերի քննիչ,
2013-2014թթ․ – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ավագ քննիչ,
2009-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ, ապա ավագ քննիչ։

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
2004-2006թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում։

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երեք որդի։

ԱՄՍԱԹԻՎ, ՏԱՐԵԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ
05 մարտի 1984թ․, ք Աբովյան

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Որպես հանձաժողովի անդամ՝ համակարգում է Վարույթների և իրավական ապահովման վարչության գործունեությունը:

Scroll to Top