«1 օր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում». Factor TV-ի անդրադարձը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակազմի մեծամասնությունը կանայք են: Ապրիլի 7-ին՝ Մայրության տոնի շրջանակում Factor TV-ին տեսանյութ է պատրաստել՝ անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման գործում կանանց ներգրավվածությանը, բլից հարցեր ուղղել Հանձնաժողովի նախագահին ու կին անդամներին, ինչպես նաև լսել՝ Հանձնաժողովի տղամարդկանց:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, անդրադառնալով հարցին, թե հե՞շտ է աշխատելը մի դաշտում, որտեղ որոշում կայացնող պաշտոններում մեծամասամբ տղամարդիկ են, ասել է.

«Եթե փորձում ես մտնել խաղի մեջ այն կանոններով, որը հակադրվում է քո էությանը, բնականաբար, նույնիսկ հաղթանակի հասնելու դեպքում ինքդ քո էության տեսանկյունից ձախողում ես որդեգրելու»:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ժողովրդավարացման և կոռուպցիայի դեմ պայքարում նաև հավասար հնարավորություններն են կարևոր, և հավելել, որ իր պարագայում դա սկզբունքային հարց է:

«Կանացի էներգիային հատուկ հոգատարության, ընկալումների, մոտեցումների տեսանկյունից կարևոր է, որ կոշտ հարկադրանքի կանոնները փոխարինվեն գիտական մակարդակում անձանց առաջնորդելու տարբերակով»:

Անդրադառնալով կանանց հետ աշխատանքային հարաբերություններին՝ Հանձնաժողովի անդամները կարևորել են կոռուպցիայի կանխարգելման գործում կանանց ներգրավվածությունը և նշել, որ կանայք երբեմն ավելի անկաշկանդ են և ավելի սկզբունքային:

Factor TV-ի անդրադարձը՝ սույն հղումով:

Scroll to Top