2022 թվականի մայիսի 4-ին և 5-ին Երևանի Հոլիդեյ Ինն հյուրանոցում տեղի ունեցավ աշխատաժողով՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական աջակցություն «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար» բյուջետային աջակցության ծրագրին» ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի և դատական դեպարտամենտի, ՀՀ դատախազության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ոչ ֆինանսական ստորաբաժանումների աշխատակիցները:
Աշխատաժողովի նպատակն էր արդարադատության ոլորտի շահագրգիռ մարմիններում ըդլայնել ընդհանուր գիտելիքները Ծրագրային Բյուջետավորման (ԾԲ) ուղղությամբ՝ նպատակ ունենալով բարելավել այս մարմինների հիմնական ստորաբաժանումների կողմից ՄԺԾԾ/բյուջետային հայտերի կազմման նպատակով ֆինանսական ստորաբաժանման տրամադրվող տեղեկատվության, ռազմավարությունների, ծրագրերի առաջարկների, վերլուծությունների որակը, դրանով իսկ նպաստելով ՄԺԾԾ/բյուջետային հայտերի որակի բարելավմանը:
Աշխատաժողովի շրջանակներում խմբային քննարկումները հնարավորություն տվեցին մանրամասնելու և ճշգրտելու մասնակիցների շրջանում ԾԲ տրամաբանության, նպատակների և հիմնական սկզբունքների վերաբերյալ գիտելիքները: