11 կուսակցությունների՝ 2021 թվականի տարեկան հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարել է բաց մրցույթ կուսակցությունների՝ 2021 թվականի տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի իրականացման համար։ Պարտադիր աուդիտի են ենթակա՝

  1. «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության,
  2. «Վերածնվող Հայաստան» կուսակցության,
  3. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության,
  4. «Հայրենիք» կուսակցության,
  5. «Ապրելու երկիր» կուսակցության,
  6. «Հայաստանի Հանրապետական» կուսակցության,
  7. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության,
  8. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության,
  9. «Հանրապետություն» կուսակցության,
  10. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության,
  11. «Լուսավոր Հայաստան» կուսակցության տարեկան հաշվետվությունները։

Աուդիտորական կազմակերպությունները մրցութային առաջարկները կարող են ներկայացնել ՀՀ, ք Երևան 0009, Կորյունի 15 հասցեով, թղթային ձևով, մինչև 2022 թվականի հուլիսի 8-ը ներառյալ՝ ժամը 11:00-ն։

Scroll to Top