Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակվել է «Կոռուպցիայի կանխարգելում և բարեվարքություն» մեթոդական ուղեցույցը՝ նախատեսված «Հակակոռուպցիոն կրթություն» խմբակների ղեկավարների, ինչպես նաև հանրակրթական դպրոցների 8–11-րդ դասարանների դասղեկների համար:
Մեթոդական ուղեցույցը գործնական ճանապարհային քարտեզ է, որը կօգնի «բարդ» թեմաները դարձնել հետաքրքիր և մոտիվացնող: Այն ներառում է ոչ միայն տեսական նյութեր, այլ նաև գործնական առաջադրանքներ, խմբային աշխատանքներ, դերային խաղեր, քննարկումներ և գնահատման գործիքներ։
Ուղեցույցում ընդգրկված են նյութեր, որոնք վերաբերում են ուսումնական գործընթացի կազմակերպմանը, որը նպատակաուղղված է սովորողների՝ հանրային բարեվարքության համակարգի վերաբերյալ գիտելիքների, հմտությունների և համապատասխան վերաբերմունքի ձևավորմանն ու արժեհամակարգի զարգացմանը:
Այս մեթոդական ուղեցույցի կիրառումը կնպաստի հանրակրթական դպրոցներում հակակոռուպցիոն կրթության արդյունավետ կազմակերպմանը, բարեվարքության արժեքների ամրապնդմանն ու պատասխանատու քաղաքացիների ձևավորմանը։
Ուղեցույցը հասանելի է՝
-
Հանձնաժողովի պաշտոնական կայքէջի ուղեցույցներ բաժնում,
-
ինչպես նաև «Հայկական կրթական միջավայր» հարթակի Հակակոռուպցիոն կրթություն բաժնում:
ՆՇՈՒՄ. Ուղեցույցը երաշխավորվել է գործածության Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

