Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2025 թվականի գործունեությունն ուղղված է եղել հակակոռուպցիոն քաղաքականության կանխարգելիչ բաղադրիչի գործնական կիրառման ապահովմանը:
Նշված նպատակների իրականացման համար Հանձնաժողովի 2025 թվականի բյուջեն կազմել է 423.5 մլն դրամ, որը բաշխվել է 1 ծախսային ծրագրի և 2 միջոցառումների միջև (Աղյուսակ 1): 2025 թվականի պետական բյուջեից օգտագործվել է 420.3 մլն դրամ՝ ապահովելով 99.3% կատարողական: Ծախսված գումարից 417.4 մլն դրամն ուղղվել է «Կոռուպցիայի կանխարգելում և բարեվարքության համակարգի զարգացում» միջոցառմանը՝ ապահովելով 99.3% կատարողական: Իսկ մնացած 2.9 մլն դրամն ուղղվել է «Կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակման և միջոցառումների իրականացման աշխատանքներ» միջոցառմանը՝ ապահովելով 99.3% կատարողական: Մանրամասները տեսանյութում :

