Մարիամ Գալստյանը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2025 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը 2026 թվականի հունիսի 8-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրված նիստում  ներկայացրել է Հանձնաժողովի 2025 թվականի տարեկան հաղորդումը՝ ամփոփելով Հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, գրանցված արդյունքները, վիճակագրական ցուցանիշները և ոլորտային մարտահրավերները:

Հաշվետու տարում Հանձնաժողովի աշխատանքները կենտրոնացված են եղել հանրային ծառայության բարեվարքության համակարգի ամրապնդման, հայտարարագրման գործընթացի արդյունավետ կազմակերպման, կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ապահովման և հակակոռուպցիոն կրթության խթանման վրա: 2025 թվականը հիմնականում ուղղված է եղել նախորդ տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների կիրարկմանը և գործող ինստիտուտների կատարելագործմանը…

Մանրամասները տեսանյութում՝

Scroll to Top