Կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության նախագիծ

Հանրային քննարկման է ներկայացվել կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության նախագիծը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել «Կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» որոշման նախագիծը։

Մեթոդաբանությամբ նախատեսվում են կոռուպցիոն ռիսկերի գնահատման շրջանակը, չափորոշիչները և գործիքակազմը։ Մասնավորապես, սահմանվում են գնահատվող գործընթացների, մարմինների և կազմակերպությունների ընտրության ռիսկային ցուցիչները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման մեթոդները, կոռուպցիոն ռիսկերի առաջացման հավանականության և ազդեցության գնահատման չափորոշիչները, ինչպես նաև գնահատման արդյունքների հրապարակման և առաջարկությունների ներկայացման ընթացակարգը։

Նախագիծն առաջարկությունների ներկայացման համար հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/10224:

Scroll to Top