«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով ամրագրված է բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրման պարտականությունը, իսկ 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով՝ նույն օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող սուբյեկտների սպառիչ ցանկը, որը ներառում է նաև հայեցողական մի շարք պաշտոններ զբաղեցնող անձանց:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները»:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հասարակական հիմունքներով հայեցողական պաշտոն զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնատար անձի համար «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն, այդ թվում՝ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի ներկայացման մասով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հայտարարագրման պարտականությունը վերաբերելի է նաև հասարակական հիմունքներով հայեցողական պաշտոն զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնատար անձին:
18.07.2015