Հարգելի՛ հայտարարատուներ,
Տեղեկացնում ենք, որ հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետով պայմանավորված՝ զանգերի հոսքը էականորեն ավելացել է, ինչն առաջացրել է տեխնիկական խնդիրներ, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հեռախոսահամարներին կատարվող զանգերը կարող են ընդհատվել։ Սպասարկող ընկերությունն արդեն իսկ իրականացնում է համապատասխան աշխատանքներ առաջացած խնդիրները վերացնելու ուղղությամբ։
Մինչև խնդրի վերջնական կարգավորումը, ձեր հարցերը կարող եք ուղղել համակարգում առկա չաթ-բոտի միջոցով կամ դրանք ուղարկել contact@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

