Հարգելի՛ հայտարարատուներ,
Հաշվի առնելով հայտարարագրերի ներկայացման օրենքով սահմանված վերջնաժամկետի մոտեցումը և հայտարարատուներից ստացվող մեծաթիվ հեռախոսազանգերը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանել է արտահերթ աշխատանքային գրաֆիկ։
Հայտարարագրման գործընթացի շրջանակներում անհրաժեշտ բովանդակային և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ Հանձնաժողովի աշխատակիցները առաջիկա երեք շաբաթների ոչ աշխատանքային օրերին՝ սույն թվականի մայիսի 16-ին և 17-ին, մայիսի 23-ին և 24-ին, ինչպես նաև մայիսի 30-ին և 31-ին (շաբաթ և կիրակի), կիրականացնեն հերթապահություն։
Անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու համար նշված օրերին՝ ժամը 09:00-ից 18:00-ն, կարող եք կապ հաստատել Հանձնաժողովի հետ՝ զանգահարելով 012-77-77-19 կամ 012-77-77-21 հեռախոսահամարներով կամ հաղորդագրություն ուղարկել contact@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ հարցադրումներն ուղղել համակարգում առկա չատ-բոտի գործիքի միջոցով։

