Հայտարարագրման էլեկտրոնային համակարգ մուտք գործելուց հետո հայտարարագրի էջի ձախ կողմում գտնվող ուղղահայաց վահանակից ընտրել «Պրոֆիլներ» բաժինը։ Պրոֆիլներ բաժին մուտք գործելուց հետո անհրաժեշտ է սեղմել հայտարարագրի էջի վերևի աջ անկյունում գտնվող «Խմբագրել» կոճակը, որից հետո հնարավոր կլինի կատարել համապատասխան խմբագրումներ։
Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք են՝ նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվող անձը։ Ընդ որում, համատեղ բնակության համար հիմք է հանդիսանում ոչ թե միևնույն հաշվառման հասցեի առկայությունը, այլ փաստացի՝ միևնույն հասցեում բնակվելու հանգամանքը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութերը պատրաստվել են ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի հետ համագործակցությամբ՝ ՄԹ կառավարության աջակցությամբ։

