ԶԼՄ ներկայացուցիչներին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ կարևորելով լրատվամիջոցների ներգրավվածությունը կոռուպցիայի կանխարգելման գործում, ինչպես նաև վերջիններիս մասնակցությունը հանրային վերահսկողության, պետական կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման գործընթացներում, նախատեսում է ապրիլի 29-ին կազմակերպել «Կոռուպցիայի կանխարգելման կարևորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով աշխատաժողով արդյունավետ համագործակցության հարթակ ստեղծելու նպատակով:

Հանձնաժողովը նախաձեռնել է ԶԼՄ ներկայացուցիչների շրջանում իրականացնել կարիքների գնահատում, որոնց արդյունքները կօգնեն աշխատաժողովի այնպիսի թեմատիկ ուղղությունների և ձևաչափի ընտրությանը, որոնք առավել արդյունավետ կհամապատասխանեն մասնակիցների ակնկալիքներին և ոլորտային պահանջներին, որն իր հերթին հնարավորություն կընձեռի Աշխատաժողովը կազմակերպել առավել նպատակային և արդյունավետ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին մուտք գործել հետևյալ հղումով և լրացնել կարիքի գնահատման հարցաթերթը՝ մինչև ապրիլի 20-ը ներառյալ՝ https://forms.gle/DtBsbXkHiNURRKuX8:

Ներկայացված ակնկալիքների և կարիքների հիման վրա մշակված օրակարգը կտրամադրվի գրանցված մասնակիցներին:

Scroll to Top