Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս շաբաթ իրազեկման հանդիպումներ է անցկացրել «Լիբերալ քաղաքականության դպրոց»-ի ուսանողների և թիվ 184 դպրոցի հակակոռուպցիոն ակումբի աշակերտների հետ։
Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը «Լիբերալ քաղաքականության դպրոցի» ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրել է Հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները։ Մասնակիցների հետ ակտիվ երկխոսության շրջանակում քննարկվել են հայտարարագրման համակարգին, բարեվարքության ուսումնասիրության գործընթացին, բարեվարքության համակարգի տարրերին և կոռուպցիոն ռիսկերի գնահատմանը վերաբերող հարցեր:
Հակակոռուպցիոն ակումբի աշակերտներին ներկայացվել է «կոռուպցիա» հասկացությունը, դրսևորման տեսակները, պատճառները և հետևանքները, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ գործիքակազմերը:
Կրթական/իրազեկման հանդիպումների նպատակը ոչ միայն տեսական գիտելիքների փոխանցումն է, այլև գործնական հմտությունների զարգացումը, քննադատական մտածողության խթանումը և երիտասարդների շրջանում ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորումը՝ նպատակ ունենալով դաստիարակել բարեվարք, ազնվության և պատասխանատվության արժեքներով առաջնորդվող սերունդ։





