Ամփոփվել են Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2023-2026 թթ․ համագործակցության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 14-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը Արտաքին գործերի նախարարությունում մասնակցել է Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2023-2026թթ․ Գործողությունների ծրագրի (ԳԾ) միջգերատեսչական կոմիտեի ամփոփիչ նիստին, ինչպես նաև ՀՀ-ԵԽ 2027-2030թթ․ հաջորդ Գործողությունների ծրագիր մշակելու համար բարձր մակարդակի մտքերի փոխանակմանը։

Մարիամ Գալստյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի և կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործընկերներին՝ վերջին տարիների ընթացքում առկա համագործակցության և համատեղ իրականացված ծրագրերի համար։ Անդրադարձ է կատարվել վերոնշյալ համագործակցության շրջանակներում հանրային ծառայությունում բարեվարքության միջավայրի հաստատմանն ուղղված համատեղ ջանքերին, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում համատեղ վեր հանված օրենսդրական  խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։

Մարիամ Գալստյանը հատուկ անդրադարձ է կատարել ԳՐԵԿՈ-ի շրջանակներում ներկայացված հանձնարարականների կատարման կարևորությանն ու այդ ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացին։

Միջոցառման երկրորդ հատվածում ներկաները քննարկել են Հայաստանի Հանրապետության հետ Եվրոպայի Խորհրդի համագործակցության հետագա հեռանկարները, մասնավորապես 2027-2030 թթ․ հաջորդ Գործողությունների ծրագրի հնարավոր առաջնահերթությունները։

Scroll to Top