ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

Սեպտեմբերի 28-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿի սույն նախաձեռնությունը նպատակ ունի նաև այս ձևով երիտասարդներին ծանոթացնելու մեր երկրում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող գործընթացներին:

Նախքան Հանձնաժողովի բուն գործառույթներին ծանոթանալը՝ ուսանողները շրջեցին աշխատասենյակներումծանոթացան կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին և աշխատանքների կազմակերպման ընթացքին:

Այնուհետև ուսանողներին ներկայացվեց կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ Հանձնաժողովի լիազորությունները և գործունեության հիմնական ուղղություններըՈւսանողների տարաբնույթ՝ Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներիՀանձնաժողովում աշխատանքի անցնելու հնարավորություններիհետագա համագործակցությունն ամրապնդելուն վերաբերող հարցերին պատասխանեց ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանօրինակ այցելությունները դարձնել պարբերականիսկ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հնարավորության դեպքում կազմակերպել կոռուպցիայի կանխարգելմանը միտված միջոցառումներ՝ համագործակցելով Հանձնաժողովի հետ:

Scroll to Top