Կրթական/ իրազեկման հանդիպումներ ՀՀ մի շարք ուսումնական հաստատությունների աշակերտների մասնակցությամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շարունակաբար իրականացնում է կրթական/իրազեկման հանդիպումներ՝ ուղղված երիտասարդ սերնդի շրջանում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ արժեքների ձևավորմանն ու  իրավագիտակցության բարձրացմանը։ Հանդիպումներ են անցկացվել Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի, ՀՀ Տավուշի մարզի «Իջևանի վարժարան» ՊՈԱԿ-ի, Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի, ինչպես նաև Աբովյանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի սաների հետ։

Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը հանդիպումների ընթացքում անդրադարձել է կոռուպցիայի կանխարգելման ոլորտում առկա ինստիտուցիոնալ գործիքակազմերին, ներկայացրել Հանձնաժողովի գործունեության հիմանական ուղղություններն ու առկա կառուցակարգերը: Աշակերտները ծանոթացել են նաև «Կոռուպցիա» հասկացությանը, դրսևորումներին, տիպաբանությանն ու դրա կանխարգելման հիմնական մեխանիզմներին։

Աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել են նաև թեմատիկ քննարկումներ և ուսուցողական խաղեր, որոնք հնարավորություն են տվել ստացած տեսական գիտելիքները կիրառել գործնականում:

Scroll to Top