«ՕՀԱՆՅԱՆ» կրթահամալիրի սաները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում. Ճանաչողական այց

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ճանաչողական այցի շրջանակներում մարտի 10-ին հյուրընկալվել էին «ՕՀԱՆՅԱՆ» կրթահամալիրի սաները՝ ծանոթանալու Հանձնաժողովի գործունեությանն ու հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղություններին։

Հանդիպման ընթացքում աշակերտներին ողջունել է Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը՝ ներկայացնելով Հանձնաժողովի ստանձնած հանձնառությունների շրջանակը՝ բարեվարքության համակարգի հիմնական տարրերը, հայտարարագրման համակարգի մեխանիզմները, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիքակազմերը, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության հիմնական ուղղությունները:

Հանդիպման ընթացքում Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Աննա Մանուկյանը անդրադարձ է կատարել նաև հակակոռուպցիոն արժեքների ձևավորման գործընթացում երիտասարդների մասնակցությանը՝ ընդգծելով վերջիններիս կարևոր դերակատարությունը թափանցիկ և հաշվետու հասարակություն ձևավորելու գործում։

Աշակերտները ինտերակտիվ խաղերի միջոցով ծանոթացել են կոռուպցիայի տարբեր դրսևորումներին և առաջարկել կանխարգելման լուծումներ՝ հիմնված բարեվարքության և արդարության սկզբունքների հիման վրա։

Scroll to Top