Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարում է բաց մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ)՝
- «Հանրապետություն» կուսակցության,
- «Հայրենիք» կուսակցության,
2025 թվականի տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի իրականացման համար աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով։
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի կնքել աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր: Աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի արժեքը կազմում է՝
| N | Մրցույթի ծածկագիր | Կուսակցության անվանում | Պայմանագրի արժեք
(ՀՀ դրամ) |
| 1 | ԿՏՀԲՄԾ-2026/7 | «Հանրապետություն» կուսակցություն | 1,960,000 |
| 2 | ԿՏՀԲՄԾ-2026/8 | «Հայրենիք» կուսակցություն | 2,730,000 |
Մրցութային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ, Երևան, Կորյունի փողոց 15 հասցեով, թղթային ձևով, մինչև 2026 թվականի մարտի 23-ը ներառյալ՝ ժամը 11:00-ն:
Մրցութային առաջարկները ներկայացվում են հայերենով։
Մրցութային առաջարկների բացումը տեղի կունենա ՀՀ, Երևան, Կորյունի փողոց 15 հասցեում, 2026 թվականի մարտի 23-ին` ժամը 11:00-ին։
Աուդիտորական ծառայությունները պետք է մատուցվեն, իսկ աուդիտորական եզրակացությունը պետք է ներկայացվի մինչև սույն թվականի ապրիլի 30-ը:
Սույն Հայտարարությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ հաստատված Մրցութային հանձնաժողովի «2026/3» որոշմամբ:

