Հանձնաժողովի՝ 2026 թվականի փետրվարի 27-ի N 01-Լ որոշմամբ հաստատվել է Հանձնաժողովի՝ անհամատեղելիության պահանջների պահպանման մշտադիտարկման 2026 թվականի պլանը:
2026 թվականի ընթացքում նախատեսվում է մշտադիտարկման պլանով սահմանված կարգով իրականացնել Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, ինչպես նաև Երևան համայնքի վարչական բոլոր շրջանների ղեկավարների և նրանց տեղակալների պաշտոնները զբաղեցնող անձանց կողմից անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն:
Անհամատեղելիության պահանջների պահպանման 2026 թվականի մշտադիտարկման պլանը հասանելի է հետևյալ հղումով՝ https://cpcarmenia.am/wp-content/uploads/2026/03/11-1.pdf:

