Հայաստանի հանրային ռադիոյի լրատվական ծառայությունն անդրադարձել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հրապարակված սահմանված ժամկետում հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցուցակներին:
«700-ից ավելի պաշտոնյա հայտարարագիր դեռ չի ներկայացրել.» խորագրով հրապարակմամբ անդրադարձ է կատարվել հայտարարագրման գործընթացին, այդ թվում՝ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների կողմից հայտարարագրեր ներկայացնելու ժամկետներին:
Հանրային ռադիոյի լրատվական ծառայության հարցերին պատասխանել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը և, ի թիվս այլ մանրամասների, նշել, որ պաշտոնը ստանձնելու պահից պատգամավորները հայտարարագրեր ներկայացնելու համար մեկ ամիս ժամանակ ունեն:
Հանրային ռադիոյի ռեպորտաժը և հրապարակումն ամբողջությամբ տեղադրված է հետևյալ հղումով: