Թափուր աշխատատեղեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում առկա են թափուր հաստիքներ, որոնք համալրելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվել է մրցույթ:

Թափուր է Հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության բաժնի ավագ մասնագետի և նույն վարչության հայտարարագրման բաժնի գլխավոր մասնագետի հաստիքները:

Թափուր հաստիքների համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի օգոստոսի 19-ն է:

Scroll to Top