Աշխատանքային հանդիպում Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում (ԿԶՆԱԿ)

2026 թվականի փետրվարի 9-ին Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցներն աշխատանքային հանդիպում ունեցան Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրեն տիկին Ժ. Հարությունյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԿԿՀ-ի և ԿԶՆԱԿ-ի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում հակակոռուպցիոն ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացման, ուսուցիչների համար նախատեսված մեթոդական ուղեցույցի գործածության, ինչպես նաև վերջիններիս հետ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու վերաբերյալ:

Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համատեղ աշխատանքները՝ վերը նշված գործողությունների իրականացման շուրջ:

Scroll to Top