Կուսակցությունների ֆինանսավորման տարեկան սահմանաչափերի հաշվարկի վերաբերյալ պարզաբանում

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կուսակցությանը մեկ տարվա ընթացքում տրամադրվող նվիրատվությունների, անդամավճարների և մուտքի վճարների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 1 մլրդ ՀՀ դրամը, իսկ մեկ ֆիզիկական անձի կողմից կատարվող նվիրատվությունների չափը՝ 10 մլն ՀՀ դրամ։
Նշված սահմանաչափերի մեջ չեն ներառվում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցությունների նախընտրական հիմնադրամներին կատարված մուծումները։
Միաժամանակ, «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցության (կամ կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձևավորվում է տվյալ կուսակցության կամ դաշինքի անդամ կուսակցությունների կողմից կատարված մուծումներից։

Այս իրավակարգավորումների համադրման արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսակցության տարեկան առավելագույն սահմանաչափի պահպանվածությունը գնահատելիս հաշվի է առնվելու՝ տարվա ընթացքում ստացված նվիրատվությունների, անդամավճարների և մուտքի վճարների, ինչպես նաև նախընտրական հիմնադրամին փոխանցված և այդ նպատակով ծախսված գումարների հանրագումարի և դրանց տարբերության ցուցանիշները։

Կարևոր է ընդգծել, որ սահմանաչափի պահպանումը գնահատվելու է ոչ թե տարվա որևէ առանձին պահի դրությամբ, այլ ամբողջ հաշվետու տարվա կտրվածքով՝ տարեկան ընդհանուր հաշվարկի հիման վրա։
Scroll to Top