Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարում է բաց մրցույթ՝
Հանձնաժողովի նախագահի օգնականի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
- Հանձնաժողովի նախագահի օգնականի հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը .
• Աջակցում է նախագահին Հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի կազմման և հանձնարարականների ներկայացման գործում,
• իրականացնում է համապատասխան թեմատիկ ուսումնասիրություններ, վերլուծություններ,
• օժանդակում է համապատասխան թեմատիկ ոլորտների գործունեության ծրագրերի նախագծերի մշակմանը,
• մասնակցում է միջազգային գործընկերների հետ համագործակցության ծրագրերի կազզմանը և իրականացմանը,
• պլանավորում է նախագահի մասնակցությամբ իրականացնող աշխատանքները, հանդիպումները,
• գրանցում է Հանձնաժողովի նախագահին ուղղված նամակները, հեռախոսազանգերը,
• կազմակերպում է Հանձնաժողովի նախագահի և Հանձնաժողովի մյուս անդամների մոտ քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
• ապահովում է նախագահի և կառուցվածքայինստորաբաժանումների միջև հաղորդակցությունը,
• աջակցում է օժանդակող մասնագիտական գործառույթ իրականացնող անձանց հետաշխատանքայինքննարկումներիևխորհրդակցությունների իրականացմանը,
• աջակցում է օժանդակող մասնագիտական գործառույթ իրականացնող անձանց գործունեությանհաշվետվություններիևմյուս ստորաբաժանումներիգործունեության վերաբերյալտեղեկատվությունների հավաքագրմանը,
• աջակցում է մասնագիտական գործառույթ իրականացնող անձանց և նախագահի հաղորդակցության կազմակեպմանը,
• օժանդակում է հանձնաժողովի նախագահի հանրային հաղորդակցության և հասարակության հետ կապերի ապահովմանը,
• նախագահինառաջարկություններէներկայացնումկառուցվածքայինստորաբաժանումներիաշխատանքների կազմակերպականհարցերիվերաբերյալ,
• մասնակցում է Հանձնաժողովի նիստերին և աշխատանքային քննարկումներին։
- Օգնականին ներկայացվող պահանջները
• Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
• Իրավունք, տնտեսագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
• համապատասխան բնագավառի կամ մասնագիտական աշխատանքային փորձ,
• տիրապետում է հայերեն լեզվին,
• տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին (ազատ),
• տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
• ծրագրերի կառավարման փորձ 1-2 տարի
• այլ կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում աշխատելու փորձ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում, արագ սովորելու, սեղմ ժամկետներում աշխատելու, խնդիրները լուծելու և անսովոր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
- Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
12 նոյեմբերի 2020թ. - Աշխատանքիվայրը՝ՀՀ, ք. Երևան, Կորյունի 15
- Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
• մոտիվացիոն նամակ
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• ինքնակենսագրական,
• անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
- Ընտրություն կատարելու եղանակն է՝դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց:
Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջներին համապատասխան),
Էլ. փոստ՝ hr@cpcarmenia.am
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` հասցե՝ք. Երևան, Կորյունի 15, 1-ին հարկ, հեռախոսահամար՝ 012 77 77 24: