Դեկտեմբերի 15-ին կայացել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ աշխատաժողով՝ «Կոռուպցիայի կանխարգելման կարևորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով։
Մասնակիցներին ողջունել է Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, ով ներկայացրել է Հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններն ու հանձնառությունները: Ա. Փաշինյանը իր խոսքում ընդգծել է կոռուպցիայի կանխարգելման ոլորտում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների կարևոր դերը՝ հանրային իրազեկվածության բարձրացման, հաշվետվողականության ամրապնդման և հակակոռուպցիոն մշակույթի ձևավորման գործընթացներում։
Աշխատաժողովը կազմակերպվել էր նախապես իրականացրած կարիքների գնահատման արդյունքների հիման վրա, ինչը հնարավորություն տվեց առավել արդյունավետ կերպով անդրադառնալ մասնակիցների ակնկալիքներին:
Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգին, բարեվարքության համակարգի տարրերին, կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության գործիքակազմերին:
Միաժամանակ կազմակերպվեցին քննարկումներ ոլորտում առկա խնդիրների, դրանց հաղթահարման ուղիների և արդյունավետ համագործակցության հնարավորությունների շուրջ։









