ԵՄ գնահատման առաքելության պատվիրակության այցը Հանձնաժողով

Դեկտեմբերի 8-ին, Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղի է ունեցել հանդիպում ԵՄ գնահատման առաքելության պատվիրակության ներկայացուցիչների հետ:

Պատվիրակությանը Հանձնաժողովում հյուրընկալել են Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, Հանձնաժողովի անդամ Արամայիսի Փաշինյանը, ինչպես նաև Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները։

Կողմերը քննարկել են Հանձնաժողովի մանդատին առնչվող առանցքային հարցեր, ինչպես նաև անդրադարձել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում արձանագրված առաջընթացին ու Հանձնաժողովի գործունեությանը վերաբերելի վիճակագրական տվյալներին:

Պատվիրակության այցի արդյունքում նախատեսվում է ձևավորել Եվրոպական հանձնաժողովի VLAP-ի վերաբերյալ Հայաստանի առաջին գնահատման զեկույցը, որը կհրապարակվի 2026թ գարնանը։

Հանդիպման ավարտին կողմերը կրկին ընդգծել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու վիզաների ազատականացման գործընթացի անխափան և արդյունավետ իրականացումը։

Scroll to Top