«Բարեվարքության ճանապարհով» առցանց վիկտորինայի արդյունքների ամփոփում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 4-ը կազմակերպել էր «Բարեվարքության ճանապարհով» խորագրով առցանց Վիկտորինա՝ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար։

Հանձնաժողովը ամփոփել է մրցույթի արդյունքները, ըստ որի, Վիկտորինային մասնակցել են թվով 1191 հանրային ծառայող, որոնցից 386 մասնակից հաղթահարել է 80% շեմը և ստացել հավաստագրեր։

Վիկտորինային 100% արդյունք ապահոված և ամենաարագ առաջադրանքները կատարած առաջին 10 հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներն են՝

  1. Անահիտ      Լորիկյան – Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
  2. Վարդուհի    Հովհաննիսյան – Պետական եկամուտների կոմիտե
  3. Էլյա    Սարգսյան – Վայոց ձորի մարզպետարան
  4. Հասմիկ       Հովհաննիսյան – Սևանի համայնքապետարան
  5. Կարինե       Պետրոսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմ
  6. Լևոն  Բերոյան – Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
  7. Իննա Հախումյան – Պետական եկամուտների կոմիտե
  8. Նարեկ         Մուրադյան – Պետական եկամուտների կոմիտե
  9. Վահան        Հայրապետյան – Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  10. Աննա Հակոբյան – Ֆինանսների նախարարություն

Հանձնաժողովը շնորհավորում է բոլոր մասնակիցներին՝ բարձր գնահատելով նրանց ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը:

Վիկտորինան ծառայել է որպես արդյունավետ հարթակ բարեվարքության ամրապնդման և հանրային ծառայողների կոռուպցիայի կանխարգելման կարողությունների զարգացման համար:

Scroll to Top