Ճանաչողական այց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

2025 թվականի դեկտեմբերի 1-ին և 3-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հյուրընկալել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից վերապատրաստված Արմավիրի, Արարատի մարզերի և քաղաք Երևանի մի շարք դպրոցների հասարակագիտության ուսուցիչների։ Այցը կազմակերպվել էր ուսուցիչների կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ մասնագիտական կարողությունների ընդլայնման նպատակով։

Հանդիպումների ընթացքում Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը ուսուցիչներին ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման կառուցակարգերը, ոլորտում գործող ինստիտուցիոնալ մեխանիզմները, ինչպես նաև Հանձնաժողովի հիմնական գործառույթներն ու ստանձնած հանձնառությունները։

Մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիքակազմերին, բարեվարքության համակարգի հիմնական տարրերին, հայտարարագրման համակարգի մեխանիզմներին, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության հիմնական ուղղություններին ու կիրառական մոտեցումներին։

Ուսուցիչները կարևորել են նմանատիպ հանդիպումների շարունակական կազմակերպումը՝ ընդգծելով, որ կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ արժեքների ձևավորումը պետք է սկսվի դպրոցից՝ նպաստելով պատասխանատու, գիտակից և բարեվարք քաղաքացու ձևավորմանը։

Scroll to Top