Նոյեմբերի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել էին Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի սաները, ովքեր «Կոռուպցիան և դրա դեմ պայքարը» նախագծային աշխատանքի շրջանակներում ձեռք են բերել համապարփակ գիտելիքներ կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմերի վերաբրյալ:
Աշակերտներին հյուրընկալել էր նաև Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, ով աշակերտներին ներկայացրել էր Հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, իր խոսքում ընդգծելով կոռուպցիայի կանխարգելման գործընթացում նոր սերնդի ակտիվ ներգրավվածության և նրանց իրազեկվածության բարձրացման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները կազմակերպել էին քննարկումներ «Կոռուպցիա» հասկացության և դրա բացասական հետևանքները թեմաների շուրջ, անդրադարձել նաև հաշվետվողականության և թափանցիկության ամրապնդման գործում հակակոռուպցիոն կրթության դերին:
Հանդիպումն ամփոփվել է նախագծային աշխատանքի նպատակից բխող հարցերի քննարկումով:





