ՄԿՈՒ հաստատությունների դասավանդողների շրջանում «Հակակոռուպցիոն կրթությունը ՄԿՈւ ոլորտում» թեմայով վերապատրաստում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն (ՄԿՈՒԶԱԿ)-ի հետ համատեղ, նոյեմբերի 25-ին և 26-ին կազմակերպել է  «Հակակոռուպցիոն կրթությունը ՄԿՈւ ոլորտում» խորագրով երկօրյա վերապատրաստում, որին մասնակցել են ՀՀ մարզերի և ք. Երևանի ՄԿՈՒ հաստատությունների 23 ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ողջունել է նաև Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, ով համապարփակ ներկայացրել է Հանձնաժողովի գործառույթների շրջանակը և հակակոռուպցիոն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով կրթական հաստատությունների հետ համագործակցության  կարևորությունը։

Վերապատրաստումների ընթացքում դասավանդողները ծանոթացան «Հակակոռուպցիոն կրթությունը ՄԿՈւ ոլորտում» ձեռնարկի կառուցվածքին, թեմաներին, առաջարկվող գործիքներին և մեթոդներին, ինչպես նաև գիտելիքների ամփոփման նպատակով նախատեսվող մասնակցային, իրավիճակային և դերային խաղերի անցկացման մեթոդներին:

Հանդիպումներն անցել են ակտիվ քննարկումների մթնոլորտում, մասնակիցները դրական են գնահատել առաջարկվող թեմաների ինտեգրումը հակակոռուպցիոն կրթության շրջանակներում անցկացվող դասընթացներին:

Scroll to Top