Սույն թվականի նոյեմբերի 24-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը Ազգային ժողովում մասնակցել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «Զարգացնելով խորհրդարանական բարեվարքության չափանիշները» խորագրով համաժողովին՝ նվիրված ԵՄ Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրներին։
Համաժողովի առաջին օրվա շրջանակներում անդրադարձ է կատարվել քաղաքական գործիչների և հատկապես խորհրդարանի պատգամավորների բարեվարքության չափանիշներին, դրա իրավական կարգավորմանն ու վարքագծի կանոնագրքերի կիրարկմանը՝ որպես խորհրդանական բարեվարքության գործիք։ Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև շահերի բախման դրսևորումներն ու նման իրավիճակների բացահայտումը, կանխումն ու դրանց առնչող իրավական գործիքակազմերի արդյունավետ կիրառումը։

