Կոռուպցիայի նկատմամբ «զրո հանդուրժողականություն» ունեցող միջավայրի ձևավորումը հնարավոր է միայն հասարակության լայն շերտերի ակտիվ ներգրավվածությամբ, ուստի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմակերպում է իրազեկման հանդիպումներ նաև մարզային դպրոցական համայնքի ներկայացուցիչների համար՝ կարևորելով նրանց մասնակցությունն ու ներգրավվածությունը կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների ձեռքբերման ու իրազեկվածության մակարդակի բարձրացման գործընթացում։
Այս անգամ իրազեկման հանդիպումներ էին կազմակերպվել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և Լոռու մարզի Վանաձոր համայնքի հիմնական և ավագ դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների համար:
Քննարկումներին մասնակցել են թվով 55 ծնող և մանկավարժ՝ 12 ուսումնական հաստատություններից:
Հանդիպումների ընթացքում մասնակիցները ծանոթացել են կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգին, Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների շրջանակին։ Կազմակերպվել են քննարկումներ կոռուպցիայի տարբեր դրսևորումների շուրջ, ինչպես նաև իրականացվել են խմբային աշխատանքներ։
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն առավել հաճախ կազմակերպել նմանատիպ հանդիպումներ։






