Ճանաչողական այց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. «Հայ ասպետ»

Նոյեմբերի 12-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ճանաչողական այցով հյուրընկալվել էին «Հայ ասպետ» կրթադաստիարակչական, բարեգործական հիմնադրամի աշակերտները, ովքեր այցի ընթացքում ծանոթացան Հանձնաժողովի գործառույթներին, կառուցվածքին և գործունեության հիմնական ուղղություններին, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու ծրագրերին։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, ով մասնակիցներին ներկայացրեց նաև Հանձնաժողովի հիմնական գործառույթներն ու լիազորությունները՝ ընդգծելով երիտասարդ սերնդի մասնակցության կարևորությունը կոռուպցիայի հանդեպ «զրո հանդուրժողականության» մշակույթի ձևավորման գործում։

Աշակերտները կիսվեցին նաև իրենց դիտարկումներով և տեսակետներով՝ հանրային բարեվարքության արժեքների, կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմերի, ինչպես նաև քաղաքացիական պատասխանատվության ձևավորման վերաբերյալ։

Scroll to Top