ԿԿՀ աշխատակիցները մասնակցել են «Բաց աղբյուրների հետախուզություն (ՕՍԻՆԹ)» դասընթացին

Նոյեմբերի 12-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցները մասնակցել են «Բաց աղբյուրների հետախուզություն (ՕՍԻՆԹ)» խորագրով վերապատրաստման դասընթացին, որը կազմակերպվել էր Ֆոլկե Բեռնադոտե ակադեմիայի (ՖԲԱ) և ֆինլանդական «Չեք Ֆըրսթ / Check-First» ընկերության հետ համագործակցությամբ։

Վերապատրաստումը նպատակ ուներ խորացնելու ԿԿՀ աշխատակիցների կարողությունները բաց աղբյուրներից տեղեկատվության հավաքագրման, ստուգման և վերլուծության գործընթացներում: Դասընթացը ներառում էր թե՛ տեսական, թե՛ գործնական բաղադրիչներ՝ ուղղված մասնակիցների վերլուծական մտածողության և թվային միջավայրում ապատեղեկատվության բացահայտման հմտությունների զարգացմանը։

Դասընթացի ընթացքում Հանձնաժողովի աշխատակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ՕՍԻՆԹ տեխնիկական մեթոդներին՝ համադրելով կառուցվածքային մոտեցումները քննադատական վերլուծության հետ, ինչպես նաև գործնական վարժանքների միջոցով փորձարկեցին թվային հետաքննության և բաց տվյալների վերլուծության գործիքները՝ իրատեսական սիմուլացիոն միջավայրում։

Scroll to Top